Մոգերինին պատրաստվում է Իրան այցելել
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/Federika-Mogerini-EPA-Valda-Kalnina.jpg)
Պատվիրակությունը, որը գլխավորում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ապրիլի 16-ին կայցելի Իրան:
Ինչպես հայտնում է APA-ի իրանական բյուրոն, այդ այցը նոր էջ կբացի Թեհրանի և Բրյուսելի հարաբերություններում միջուկային գործարքի կնքումից հետո:
Նշենք, որ այսօր Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան այցելելու է Թեհրան: Նրա այցի շրջանակում քննարկվելու է Սիրիայում խաղաղության հաստատման գործընթացը: