Ղարաբաղում իրավիճակը բարելավվել է Ռուսաստանի շնորհիվ. Շվեյցարիայի արտգործնախարար

Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը հայտարարել է, որ Ղարաբաղում սրացումից հետո իրավիճակը բարելավվել է Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, հայտնում է RIA Novosti-ն:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ներկայիս սրացումը կարևոր, լուրջ հարց է: Շնորհիվ Ռուսաստանի ջանքերի իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է, սակայն, այդուհանդերձ, տարածաշրջանը մնում է բարդ, կա հակամարտության սրացման վտանգ: Անհրաժեշտ ենք համարում բանակցությունների կառուցվածքային գործընթացը, երկխոսությունը այն բանի համար, որ վերջապես գանք այդ հարցի որոշմանը:

Դեռ նման կառուցողական գործընթաց հաստատված չէ, դրանով հարկավոր է զբաղվել»,- ասել է Դիդիե Բուրկհալտերը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:

Տեսանյութեր

Լրահոս