Բաժիններ՝

Ստավրոպոլի պայթյունների հետևանքով տուժածներ չկան

Ստավրոպոլի երկրամասի Նովոսելիցկի շրջանում որոտացած պայթյունի հետևանքով զոհեր ու տուժածներ չկան խաղաղ բնակչության շրջանում, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ՆԳՆ-ի շրջանային վարչությանը:

Պայթյունները տեղի են ունեցել այսօր ՆԳՆ-ի շրջանային բաժանմունքի հարևանությամբ այն բանից հետո, երբ տարածք են փորձել ներթափանցել մահապարտ ահաբեկիչներ:

ՌԴ ՆԳՆ-ի Ստավրոպոլի երկրամասի գլխավոր վարչության մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու զինյալ է փորձել հարձակվել Նովոսելիցկի շրջանային կենտրոնի ոստիկանական բաժանմունքի վրա, մեկին ոչնչացրել են, մյուսը հասցրել է պայթեցնել մահապարտի գոտին:

«Ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման փորձ կատարելիս ոչնչացվել է 2 զինյալ»,- հայտնել են ՌԴ ՆԳՆ-ի շրջանային գլխավոր վարչությունից:
Գործակալության՝ ուժային կառույցներում աղբյուրը հայտնել է, որ ինքնապայթեցման հետևանքով հարձակում գործած զինյալի մարմինը մասնատվել է:
Իրենց հերթին, ականատեսները հայտնում են հրաձգության մասին, որը լսելի է եղել պայթյուններից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս