Բաժիններ՝

«Հոյակապ երեխա էր՝ համեստ ու լսող». համայնքի ղեկավարը՝ զոհված զինծառայող Արտակ Պետրոսյանի մասին

Արցախում զոհված շարքային զինծառայող Արտակ Պետրոսյանը ծնվել էր 1997թ.: Նա Լոռու մարզի Մեծավան համայնքից էր: Համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Արտակ Պետրոսյանը «հոյակապ երեխա էր՝ համեստ ու լսող»: Համայնքի ղեկավարի խոսքով՝ Արտակ Պետրոսյանն ավագ եղբայր ու իրենից փոքր քույր ունի. ավագ եղբայրը ևս ծառայել է զինված ուժերում: Իսկ Արտակ Պետրոսյանի ընտանիքին համայանքի ղեկավաչրը բնութագրեց որպես «նորմալ, համեստ, աշխատող, հայրենասեր ժողովուրդ»:

Արտակ Պետրոսյանը զորակոչվել էր մոտ մեկ տարի առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս