Բաժիններ՝

Գերմանացիների 68 տոկոսը դեմ է արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելուն

Գերմանացիների 68 տոկոսը դեմ է արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելուն: Հանրակցությանը այդ երկրի հնարավոր միանալուն հավանություն է տվել հարցվածների 27 տոկոսը: Այս մասին վկայում են Infratest Dimap սոցիոլոգիական ինստիտուտի հարցման արդյունքները:

Բացի այդ, ԳՖՀ-ի բնակչության մեծամասնությունը հավանություն չի տվել փախստականների վերաբերյալ Թուրքիայի հետ ԵՄ-ի ձեռք բերած պայմանավորվածություններին: 56 տոկոսը «ավելի շուտ վատ» է վերաբերվում Թուրքիայի հետ գործարքին, 39 տոկոսը՝ «ավելի շուտ լավ»: Ընդ որում՝ գրեթե հավասար է այն մարդկանց թիվը, ովքեր հավատում են փախստականների հոսքի նվազմանը եւ չեն հավատում դրան. 40 տոկոսը լավատեսորեն Է տրամադրված, 41 տոկոսը նշել է, որ ոչինչ չի փոխվի:

Հարցմանը մասնակցել է 1005 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930