Բաժիններ՝

«Վոլֆսբուրգին» պարտվելու դեպքում Մոուրինիոն կվերդառնա «Ռեալ»

Իսպանական մամուլը համոզված պնդում է, որ, եթե «Ռեալ Մադրիդը» չկարողանա հաղթահարել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի արգելքը, ապա մադրիդցիները կանեն ամեն ինչ՝ նախկին մարզիչ Ժոզե Մոուրինիոյին վերադարձնելու համար:

Մոուրինիոյի հեռանալուց հետո գրեթե միշտ օրակարգում է եղել նրան վերադարձնելու հարցը: Ըստ Mirror պարբերականի՝ Զիդանը նշանակվեց մադրիդցիների գլխավոր մարզիչ, քանի որ Մոուրինիոն մերժել էր Պերեսին:

Մադրիդցիներին բարդ փորձություն է սպասվում «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, քանի որ առաջին խաղում մրցակցի հարկի տակ նրանք պարտվել են 2:0 հաշվով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս