Կողմերն ասել են, որ ԼՂ հակամարտության լուծումը բանակցություններն են, ու հրադադարի պահպանմանն այլընտրանք չկա. Մեդվեդև
Ինչպես հայտնի է, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 7-ին այցելել էր Երևան՝ հանդիպելու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, իսկ հաջորդ օրը մեկնել էր Ադրբեջան, որտեղ հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ:
Ամփոփելով երկու երկրներ կատարած այցը՝ Մեդվեդևը հայտարարել է լրագրողներին, որ Հայաստանում և Ադրբեջանում իր հանդիպումների ընթացքում երկու երկրների նախագահները խոսել են զինադադարի պահպանման անհրաժեշտության և Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման մասին:
«Հայաստանի և Ադրբեջանի իմ գործընկերների հետ զրույցներում ես չլսեցի ո´չ նախագահից, ո´չ պետության ղեկավարներից, ո´չ վարչապետներից պնդումներ այն մասին, որ հակամարտության լուծման միակ ուղին ռազմականն է, էսկալացիայի ճանապարհը: Հակառակը»,- հայտարարել է Մեդվեդևը լրագրողներին:
«Բոլորն ասել են, որ այդ շատ բարդ հակամարտության լուծումը բանակցություններն են ու չկա այլընտրանք հրադադարի պահպանմանն ու հրադադարի վերածմանը երկարաժամկետ խաղաղության»,- հավելել է նա:
Նա ասել է, որ Ռուսաստանը ոչ միայն չի հեռանում Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործընթացի ապահովման պատասխանատվությունից, այլևս առավելագույնս դրանում ներգրավված է: