Բաժիններ՝

Պերմյակովը սառնասրտորեն, առանց աչք թարթելու դիտում էր Ավետիսյանների տան տեսաձայանագրությունը

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստին, ապացույցների ներկայացման փուլի ընթացքում, իրեղեն ապացույցներից բացի ներկայացվեց նաև Ավետիսյանների տանից արված տեսաձայանագրությունը: Տեսաձայնագրությունը, որն արված էր դեպքից ժամեր անց՝ դատարանի դահլիճում, ոչ մեկին անտարբեր չթողեց, հատկապես, երբ ցուցադրվեց փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին պատկանող հատվածը, դատարանի դահլիճում գտնվող ավագ Հասմիկ Ավետիսյանի քրոջը, ով չկարողացավ զսպել հուզմունքն ու լացը, դուրս բերեցին դահլիճից, մինչդեռ Պերմյակովը շատ հանգիստ շարունակում էր դիտել տեսաձայնագրությունը՝ առանց շարժումի:

Այս փաստն արձանագրեցին ոչ միայն դատը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչները, այլ նաև Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները:

«Ես ուշադիր հետևում էի Պերմյակովին, երբ ցուցադրվեց տեսաերիզը: Նա ընդհանարապես չթարթեց աչքերն ու դիտելուց, ասես, հաճույք ստացավ: Ես ուշադիր հետևում էի, թե գոնե առնվազն երեխայի ժամանակ ինքն ինչպես էր իրեն պահում՝ նույն կերպ էր իրեն պահում, և հերթական անգամ ես համոզվեցի, որ նա լուրջ խնդիրներ ունի ու սա այն անձն է, ով սառնասրտորեն է այդ հանցագործությունը կատարել»,- նշեց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան՝ ժամը 06:00-ի սահմաններում. նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին» և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրմա ն համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս