Բաժիններ՝

«Բոլորը տեսան, որ «Լիվերպուլը» պահեր ունեցավ, և մենք կարող էինք հաղթել». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչում «Բորուսիայի» դեմ անցկացրած առաջին խաղի արդյունքը, որը տեղի ունեցավ Դորտմունդում և ավարտվեց 1:1 հաշվով, ինչպես նաև՝ իր նախկին թիմի երկրպագուների կողմից ողջույնները:

««Բորուսիան» գերազանց թիմ է, բայց բոլորը տեսան, որ մենք պահեր ունեինք և կարող էինք հաղթել: Վստահ եմ, շատերը մտածում էին, որ մենք կպարտվենք 0:2, 0(cat), կամ նույնիսկ 0:4 հաշվով: Բայց որոշ պահերի մենք հոյակապ էինք խաղում: Մենք այնքան լավը չենք, ինչպես «Բորուսիան», և տվյալ պահին չենք կարող այնպես խաղալ, ինչպես նրանք, բայց մենք կարող ենք պաշտպանվել և գոլեր խփել, և դա նշանակում է, որ կարող ենք հաղթել:

Երկրպագուների ռեակցիան գերազանց էր: Դրա մասին շատ էին խոսում խաղից առաջ: Երբ ես դուրս եկա դաշտ, ինձ սկսեցին ծափահարել: Դա շատ լավ էր: Այդպես էլ պետք է լիներ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում բրիտանական BBC ինտերնետ պարբերականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս