 
                        Հռոմի պապն ապրիլի 16-ին կմեկնի Հունաստան և կհանդիպի փախստականների հետ
 
                                    Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ապրիլի 16-ին կայցելի Հունաստան: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ այցի ժամանակ Հռոմի պապը կայցելի Լեսբոս կղզու Միտիլինի քաղաք և փախստականների ճամբար:
Ավելի վաղ Հռոմի պապը ողջունել էր Սիրիայում կրակի դադարեցման մասին որոշումը: Նա դրվատանքի խոսքեր է ասել Հունաստանի և մյուս երկրների հասցեին, ովքեր ճգնաժամի ժամանակ հայտնվել են «առաջնագծում» և առաջինն են ապաստանել ներգաղթյալներին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        