Զինվորները զանգահարել են ծնողներին
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/Talish51.jpg)
Արդեն 7 օր է՝ Լեռնային Ղարաբաղում ծառայող Արմավիրի մարզի Լենուղի և Արաքս գյուղի 5 զինվորների մասին ծնողները որևէ տեղեկություն չունեին: Նրանց հարազատները 168.am-ին հայտնեցին, որ քիչ առաջ տղաները զանգահարել են իրենց՝ վստահեցնելով, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է:
Նրանք ասել են, որ այս օրերին գտնվել են դիրքերում և հնարավոր չի եղել որևէ կերպ կապ հաստատել ընտանիքների հետ: