Մարտակերտում շուտով կսկսվեն հրետակոծված բնակարանների վերանորգման աշխատանքները
ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, նվիրված Մարտակերտի վերանորոգմանը:
Նախարարը խորհրդակցության է հրավիրել Կապիտալ շինարարության վարչության տեխնիկական հսկողության բաժնի աշխատակիցներին, վարչության պետ Սամվել Ղուլյանի հետ համատեղ ստեղծել աշխատանքային օպերատիվ խումբ, հրետակոծությունից մեծապես տուժած Մարտակերտում չափագրման ու գույքագրման աշխատանքներ իրականացնելու համար: Ստեղծվել է 3 խումբ:
Խորհրդակցությունից հետո Քաղաքաշինության նախարարության մասնագետները գործի են անցել: Առաջին խումբը չափագրման և գույքագրման աշխատանքներ են իրականացրել թշնամու կողմից գնդակոծված բնակարաններում, 2-րդը՝ կոմունալ տնտեսություններում և հասարակական նշանակության օբյեկտներում, 3-րդ խումբը՝ կրթական համալիրներում: Սահմանամերձ Մարտակերտում բնակարաններն ավերվել են թշնամու հրթիռներից ու արկերից: Քաղաքի խաղաղ կյանքը խաթարվել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական սամանում ծավալված բախումների հետևանքով և դրանից հետո` մինչև ապրիլի 5-ը:
Քաղպաշտպանության պլանի համայձայն տարհանված բնակիչները նորից վերադարձել են իրենց օջախները, որոնցից մի քանիսում ապրելն ուղղակի անհնար է: Քաղաքաշինության նախարարը ծանոթացել է արկակոծված քաղաքի վնասներին ու խոստացել, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Կյանքը կամաց կամաց վերականգնվում է Մարտակերտում:
Փողոցներում շարժը սկսվել է, խանութները բացվել են, բակում էլ երեխաներ են խաղում: Քաղաքապետից էլ տեղեկացանք, որ շուտով դպրոցներում ու մանկապարտեզներում պարապմունքները կսկսվեն: