Իրանի նախագահը կոչ է արել կողմերին ԼՂ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/irani-naxagah.jpg)
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել խաղաղությամբ լուծել երկու երկրների միջև գոյություն ունեցող տարածքային վեճը, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Գործակալության տվյալով՝ Իրանի նախագահը չորեքշաբթի օրը առանձին հեռախոսազրույցներ է վարել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ: Լեռնային Ղարաբաղի իրավիճակի քննարկման ժամանակ Ռոուհանին կոչ է արել հակամարտությունը կարգավորել խաղաղ միջոցներով: