Զոհված Ռաֆիկ Հակոբյանի հատուկ ծառայության համար հայրենիք էր վերադարձել Լենինգրադից
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/hakobyan-rafik.jpg)
Երեկ՝ ապրիլի 6-ին հայրենի գյուղում՝ Կարմրաշենում, տեղի է ունեցել Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական կողմից զոհված զինծառայող Ռաֆիկ Խլղաթի Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը: Նա հատուկ ծառայության համար հայրենիք էր վերադարձել Լենինգրադից, եւ ծառայությանը տրվել էր ամբողջ հոգով ու մարտական տրամադրությամբ: Այս մասին տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը: