Ինչպես եղավ զինադադարը. «ՀԺ»
Հարցազրույց ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ
– Պարոն Տոնոյան, այս ի՞նչ զինադադար է, որքա՞ն կտևի, ինչի՞ հետ էր կապված։ Ճի՞շտ է, որ Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ երկրների ԱԳ նախարարների հանդիպման հետ է կապված։
– Ես մեկնաբանություններ չտամ զինադադարի պատճառների վերաբերյալ, որովհետև պատճառները լրիվ այլ են. կա նախաձեռնություն և այդ նախաձեռնության շրջանակներում հիմա բանակցություններ են ընթանում, և ես այժմ իրավասու չեմ խոսելու դրա մասին։
– Վերականգնվե՞լ են այն դիրքերը, որ եղել են մինչև ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Աղբյուրներ կան, որ Ջաբրայիլի, Մատաղիսի և Մարտակերտի ուղղություններով դիրքերի կորուստ ունենք այս պահի դրությամբ և դրա փոխարեն այլ համարժեք դիրքերի գրավում։
– Ես այսպես ձևակերպեմ, կա հակառակորդի կողմից որոշակի առաջխաղացում, բայց դիրքերի գրավում, այդպիսի հասկացություն ես չէի օգտագործի։
– Մինչև ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա դիրքային իրադրությունը վերականգնված չէ փաստորեն։
– Այս փուլում՝ մասամբ վերականգնված է։
– Իսկ որքանո՞վ է հնարավոր կողմերի վերադարձը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցությունների սեղանի շուրջ երկարաժամկետ կտրվածքով։
– Ամեն ինչ կախված է միջնորդների աշխատանքի էֆեկտիվությունից և մեր զինված ուժերի գործողություններից։
– Ճի՞շտ է արդյոք, որ միջնորդը ռուսական կողմն է:
– ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախազահող երկրների ներկայացուցիչները միջնորդության մեջ ընդգրկված են, ինչպես նաև Ռուսաստանը։
– Այս օրերին բոլորին մի հարց է տանջում՝ «Իսկանդերը» ե՞րբ ենք օգտագործելու։
– Կարծում եք, այդ վիճա՞կն է։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: