 
                        Թուրքիայում ԴԱԻՇ-ի 15 ենթադրյալ անդամներ են ձերբակալվել
 
                                    Թուրքիայի ոստիկանությունը արևմտյան Իզմիր նահանգում ձերբակալել է ԴԱԻՇ-ի 15 ենթադրյալ անդամների, հայտնում է թուրքական Dogan գործակալությունը:
Ձերբակալվածների թվում կա նաև թուրք, որը կասկածվում է անցած տարի քրդական կուսակցության գրասենյակի վրա կատարած ահաբեկչական հարձակման մեջ:
Թուրքական իշխանությունների պնդմամբ՝ տղամարդը կարող է լինել նաև Ստամբուլի կենտրոնում մարտի 19-ին տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչը: Դա Թուրքիայի արդեն երկրորդ ահաբեկչությունն էր, որի պատասխանատվությունը ստանձնել էր ԴԱԻՇ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        