Բաժիններ՝

Սիրիայի ժողովուրդը վաղուց է կորցրել համբերությունը ու հույսը, որ «այդ մարդը» կփոխվի. Ասադը՝ Էրդողանի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է աջակցել ահաբեկիչներին՝ նրանց թույլատրելով տեղափոխվել թուրքական տարածքներ, կատարել մանևրներ տանկերի օգտագործմամբ, RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

«Այն, ինչ Անկարան ու Էր-Ռիադը անում էին հենց սկզբից, կարելի է ագրեսիա համարել, ագրեսիա քաղաքական պլանում կամ ռազմական, աջակցում ու սպառազինություններ էին մատակարարում ահաբեկիչներին կամ ուղղակի ագրեսիայի էին դիմում հրետանային սարքերի օգտագործմամբ կամ ռազմական խախտումներով»,- ասել է Ասադը:

Նրա խոսքով՝ Սիրիայի ժողովուրդը «վաղուց» է կորցրել համբերությունը ու հույսը, որ «այդ մարդը» կփոխվի:

«Այսօր Էրդողանի ու Սաուդյան Արաբիայի դեմ պատերազմը արտահայտվում է ահաբեկչության դեմ պայքարով: Ու թուրքական բանակը, որը թուրքական չէ, այլ Էրդողանի բանակն է, այսօր կռվում է Սիրիայում: Նրանք ահաբեկիչներ են, ու երբ մենք հարվածում ենք այդ ահաբեկիչներին Սիրիայի տարածքում, դա ուղղակիորեն հանգեցնելու է Էրդողանի պարտությանը: Մեր պատասխանն առաջին հերթին լինելու է երկրի ներսում, դրանից հետո մենք կկարողանանք հաղթել ահաբեկչությանը: Թուրք ժողովուրդը Սիրիայի դեմ չէ ու թշնամաբար տրամադրված չէ Սիրիայի նկատմամբ: Հարաբերությունները լավ կլինեն միայն այն դեպքում, եթե Էրդողանը չմիջամտի»,- հայտարարել է Ասադը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս