Բաժիններ՝

«Հայաստանում առկա հնագույն հուշարձանների 30-40 տոկոսը վտանգված է». Պավել Ավետիսյան

Այսօր լրագրողների հետ հանդիպել էին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանը, ավագ գիտաշխատող, հայ-գերմանական արշավախմբի ղեկավար Արսեն Բոբոխյանը և կրտսեր գիտաշխատող Արթուր Պետրոսյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ՀՀ տարածքում եղած վտանգված հուշարձանների ճակատագրին, ինչպես նաև՝ նմանօրինակ հուշարձանների վերականգնման աշխատանքներին:

Պավել Ավետիսյանն ընդգծեց այն հանգամանքը, որ հնագիտական պեղումները միայն գիտական խնդիրների համար չեն արվում: Դրանք կապված են նաև տարբեր տեսակի հուշարձանների վերականգնման ծրագրերի հետ: Ըստ Պավել Ավեստիսյանի, եթե Հայաստանի տարածքում հուշարձաններ են վերականգնվում, ապա դրանք նաև զուգահեռաբար ուսումնասիրվում են: Վերջինս նշեց նաև, որ իրենց կողմից պարբերաբար ուսումնասիրության են ենթարկվում նաև ՀՀ տարածքում առկա վտանգված հուշաձանները:

Ի պատասխան 168.am-ի այն հարցի՝ արդյոք Հայաստանում մե՞ծ թիվ են կազմում այդպիսի հուշարձանները, բանախոսը նշեց, որ դրանց թիվը հսկայական է: Ըստ նրա՝ մեր հնագույն հուշարձանների 30-40 տոկոսը վտանգված է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս