Իրանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան ավերածություններ
Այսօր 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավ-արևմուտքում, ինչի հետևանքով բնակելի տներ են քանդվել, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Գործակալության հաղորդմամբ՝ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 11:45-ին (Երևանի ժամանակով ժ. 11:15-ին) հարավարևմտյան Չեխարմեխալ և Բախտիարիա նահանգի Կիար քաղաքում:
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 6 կիլոմետր խորության վրա: Զոհեր չկան, բայց երկրաշարժի հետևանքով ավերածություններ են գրանցվել քաղաքի բնակելի թաղամասերում:
Նահանգի հակաճգնաժամային շտաբի ղեկավար Սատտար Ֆարհադիի խոսքով՝ ավերածությունների շրջաններ են ուղարկվել փրկարար ծառայությունների թիմեր՝ օգնություն ցուցաբերելու ու վնասի մասշտաբները ճշտելու համար: