Բաժիններ՝

EgyptAir-ի ինքնաթիռն առևանգած եգիպտացու նախկին կինը նրան «չափազանց վտանգավոր մարդ» է համարում

EgyptAir-ի ինքնաթիռն առևանգած եգիպտացու՝ Սեյֆ ադ-Դին Մուստաֆայի նախկին կինը նրան «վտանգավոր մարդ» է անվանել, հայտնում է Associated Press գործակալությունը:

Մարինա Պարասխուի խոսքով՝ կալանավորված տղամարդը «չափազանց վտանգավոր մարդ» է, ով օգտագործել է թմրանյութեր, ահաբեկել է իր ընտանիքին, ծեծել իրեն ու երեխաներին:

Նրա խոսքով՝ Մուստաֆան «ֆանատիկորեն» աջակցել է Պաղեստինի ազատագրության կազմակերպությանն ու պարծեցել է, որ սպանել է երեք իսրայելցի զինվորների: Նրա խոսքով՝ իր ամուսինը 4 տարի անցկացրել է սիրիական բանտում, նշում է AP-ն:
Հիշեցնենք, որ Ալեքսանդրիայից Կահիրե չվերթ իրականացնող ինքնաթիռը նախօրեին առևանգվել էր Սեյֆ ադ-Դին Մուստաֆայի կողմից: Ներկայում տղամարդը 8 օրով կալանավորվել է ու պահվելու է Նիկոսիայի բանտում:

Տղամարդուն մեղադրում են օդանավի առևանգման, անօրինական կերպով պայթուցիկ պահելու, մարդկանց առևանգելու ու բռնության սպառնալիքների մեջ:

ԶԼՄ-ները հայտնում էին, որ առևանգիչը սպառնացել է ինքնաթիռի անձնակազմին, որ կպայթեցնի մահապարտի գոտին ու հրամայել էր դեպի հյուսիս թռչել: Իրականում պարզվել էր, որ գոտին կեղծ է եղել:

Տղամարդում կարողացել էին վնասազերծել Կահիրեի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս