Բաժիններ՝

Պեսկովի դուստրը Փարիզում վաճառողուհի է աշխատում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի 17-ամյա դուստրը վաճառող-խորհրդատու է աշխատում Փարիզի հայտնի բրենդային խանութներից մեկում: Այս մասին աղջիկը գրել է իր Instagram-ում:

«Ամեն հանգստյան օր ես վաճառող-խորհրդատու եմ աշխատում Փարիզի հայտնի բրենդային խանութում: Հաճախորդները, որպես օրենք, ապահովված մարդիկ են, տարբեր ազգությունների: Գալիս են և´ ռուսներ, և´ ուկրաինացիներ, և´ չինացիներ»,- պատմել է Ելիզավետա Պեսկովան:

peskov

Նշենք, որ աղջիկը 8 տարեկանից ապրում է Փարիզում մոր՝ Դմիտրի Պեսկովի նախկին կնոջ հետ:

Ավելի վաղ Gazeta.ru-ի հետ զրույցում աղջիկը խոստովանել էր, որ Ռուսաստանում հիանալի է ապրելը, եթե ապրում ես ապահովված ընտանիքում, իսկ Եվրոպան ավելի հարմար է հասարակ մարդկանց համար:

1787223

1787222

1787220

1787228

doch-peskova-podrabatyvaet-prodavcom-v-parizhe_7

download

inx960x640

1787224 «Ինձ շատ է դուր գալիս իմ եվրոպացի հասակակիցների մենթալիտետը, կյանքի նկատմամբ նրանց վերաբերմունքը: Ես ինձ լավ եմ զգում եվրոպական միջավայրում, սակայն եթե ես գնում եմ, չի նշանակում, թե չեմ սիրում Ռուսաստանը»,-ասել էր Ելիզավետան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս