Բաժիններ՝

Թուրքիան պետք է հետևի եվրոպական արժեքներին. Շտայնմայերը մեկնաբանել է Էրդողանի մասին գերմանական սկանդալային հոլովակը

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին հետևել եվրոպական արժեքներին ու երկրում ապահովել մամուլի ազատությունը: Այս մասին նա հայտարարել է երեկ Ուզբեկստան այցի ընթացքում, հայտնում է DPA գործակալությունը:

«Կարծում եմ՝ մենք կարող ենք ակնկալել ԵՄ գործընկեր երկրից, որ այն կիսի մեզ հետ ընդհանուր եվրոպական արժեքները»,- ասել Շտայնմայերը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին գերմանական երգիծական տեսահոլովակի շուրջ առաջացած սկանդալը:

Բացի այդ՝ նա համաձայն չի եղել դիտարկմանը, թե դաշնային կառավարությունը երկար է լռել՝ կապված այն բանի հետ, որ Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը՝ իբր վախենալով հարաբերությունները փչացնել Գերմանիայի հետ:
«Դա հիմարություն է և պարզապես չի համապատասխանում ճշմարտությանը»,- ասել է նա:

Extra 3 հաղորդումը, որի պատճառով ծագել է սկանդալը, ցուցադրվել է գերմանական ARD հեռուստաընկերության եթերով մարտի 17-ին: Երկու րոպե տևողությամբ տեսահոլովակի հեղինակները, մասնավորապես, ծաղրի են ենթարկել Էրդողանի «ճոխ ապրելու» ցանկությունը, ինչպես նաև երկրում մամուլի ազատության եւ ժողովրդավարության սկզբունքների սահմանափակումները:

«Լրագրողը, որը գրում է այն մասին, ինչ դուր չի գալիս Էրդողանին, հաջորդ օրը հայտնվում է ճաղերի հետևում», – ասվում է տեսահոլովակում:
Der Spiegel-ը հայտնել էր, որ գերմանացի դեսպանի հետ Թուրքիայի ԱԳՆ-ն «շատ երկար զրույց է ունեցել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս