«Վաղարշ Սահակյան» ԱՁ-ին պատկանող ոսկերչական արտադրամասում հրդեհ է բռնկվել
Մարտի 31-ին, ժամը 07.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 1 շենքի նկուղային հարկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.08-ին, մարվել՝ 08.28-ին:
Նկուղային հարկում գտնվող «Վաղարշ Սահակյան» ԱՁ-ին պատկանող ոսկերչական արտադրամասում այրվել է ոսկերչական հաստոց: