Բաժիններ՝

Աֆղանստանի խորհրդարանի շենքի մերձակայքում երեք հրթիռ է պայթել

Մարտի 28-ին երեք հրթիռ է պայթել Աֆղանստանի խորհրդարանի շենքի մերձակայքում, դրանցից մեկն ընկել է օրենդիր ժողովի համալիրի բակում: Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը: Միջադեպի ժամանակ աֆղանական խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները խորհրդակցություն էին անցկացնում օրենսդիր մարմինի շենքում:

Ականատես Մոհամադ Սաֆին պատմել է. «Երեք հրթիռ է ընկել խորհրդարանի նոր շենքի մոտ: Համենայն դեպս, նրանցից մեկն ընկել է շենքի բակում, այնտեղից սեւ ծուխ է բարձրանում»:

Հակակառավարական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել պատահածի պատասխանատվությունը: Անցյալում Քաբուլի նմանօրինակ գնդակոծումներ էին կատարում «Թալիբան» շարժման զինյալները, հաղորդել է ՏԱՍՍ-ը-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս