Բաժիններ՝

Ընտրեք դուռը և իմացեք, թե ով եք դուք

Lifer.ru կայքը գրում է, որ կարող եք չհավատալ աստղագուշակին, էքստրասենսներին, Նոստրադամուսի կանխագուշակություններին, սակայն պարզ թեստերը կարող են հիանալի միջոց լինել՝ անձի բնավորության մասին ավելի շատ բան իմանալու մասին:

1. Կյանքում ամենապարզ իրերի, ամենապարզ հաճույքների կարիք ունեք: Դուք վայելում եք լռությունը, հանգստությունը և միայնությունը: Երբ գտնվում եք այլ անձանց շրջապատում, գերադասում եք, որ ամեն ինչ տան նման լինի: Ահա թե ինչու եք սիրում ժամանակ անցկացնել ընկերների և հարազատների նեղ շրջապատում: Ապագան պարտադիր երջանիկ է լինում թեկուզ միայն նրա համար, որ դուք գիտեք, թե ինչ է ձեզ դուր գալիս, ինչ՝ ոչ: Դուք այն միակ անձանցից եք, ով ընդունակ է գեղեցկություն տեսնել պարզ իրերում: Որոշ մարդկանց ձեր կյանքը կարող է ձանձրալի թվալ, բայց դուք կարող եք համոզված լինել, որ կյանքում ոչ մի անպետք դրամա չի լինի:

2. Դուք ցանկանում եք հարուստ մարդ դառնալ, բայց բարգավաճ կյանք տանող ճանապարհը բարդ է: Եթե ընտրում եք դուռ, որին միանգամից հաջորդում է աստիճանը, նշանակում է՝ հույս ունեք, որ ժամանակի ընթացքում կարող եք բարձրացնել ձեր սոցիալական ստատուսը: Ցանկանում եք, որ կյանքում ձեզ շրջապատեն հաճելի իրեր և իրադարձություններ, բայց հասկանում եք, որ ամեն ինչի հասնելու համար պետք է համառորեն աշխատել և քայլ առ քայլ շարժվել դեպի նպատակները: Չեք վախենում հասնել բարձունքի: Սակայն գլխավոր խորհուրդը հետևյալն է՝ մի մոռացեք բարձունքի հասնելու ճանապարհին հաճույք ստանալ:

3. Պետք է շատ զգույշ լինեք: Դուք ռիսկի գնալու և չմտածված որոշումներ ընդունելու մեծ հակում ունեք: Սովորեք կարդալ նախազգուշացնող նշանները: Դուք հանգիստ եք վերաբերվում նրան, որ չգիտեք, թե ինչ է թաքնված  դռան ետևում, և դա պետք է զգուշացնի ձեզ: Եթե համաձայն եք, որ վերջին շրջանում հաճախ եք ռիսկի դիմել, հնարավոր է՝ եկել է ժամանակը՝ զգուշությամբ շարժվել առաջ:

Կարդացեք նաև

4. Եթե ընտրել եք այս դուռը, նշանակում է՝ պատրաստ եք կռվի գնալ: Դա կարող է իրավաբանական վեճ լինել, պայքար իշխանության համար, կամ էլ ցանկություն՝ առաջ շարժվել կարիերայի աստիճաններով: Լի եք վճռականությամբ՝ առաջ շարժվել հենց հիմա: Կարմիր գույնը խորհրդանշում է էներգիա, ուժ և ագրեսիա: Դուք պատրաստ եք վերցնել այն, ինչ ձեզ է պատկանում:

5. Եթե ընտրել եք այս դուռը, մի անհանգստացեք: Ձեզ միայն հանգստանալ է պետք: Ձեր կյանքը որևէ պարզ, հարմար և անվտանգ կյանքի փնտրտուք է: Ձեր անհանգստության և հանգստության փնտրտուքի պատճառը կարող է լինել մասնագիտական կամ անձնական կյանքում բարդ ժամանակաշրջանը: Հնարավոր է՝ դուք այս պահին ձգտում եք շրջապատվել նվիրված մարդկանցով, ովքեր ձեզ սիրում են՝ առանց որևէ պայմանի: Եթե ձեզ համար դժվար ժամանակներ են, շարունակեք բավարարում փնտրել նրանում, ինչում միշտ գտել եք:

6. Ինչ-որ բան անհանգստացնում է ձեզ: Լավ է, որ դուք լավատեսության անհրաժեշտ պաշար ունեք, որպեսզի դուրս գաք այդ իրավիճակից: Մութ ժամանակները պարտադիր հետևում կմնան, քանի որ դուք առաջ գնալու ցանկություն ունեք: Դուք դեռ չեք հասել «լույսին», սակայն այն արդեն ձեր դիտակետում է: Եթե նույնիսկ քաղցր ապագան ձեզ հեռու է թվում, դուք չեք հանձնվի: Ավելի լավ է՝ մտածեք, թե ինչ է անցյալում մնացել: Վաղ թե ուշ դուք կհասնեք վերջնակետին և կգտնեք այն ազատությունը, որը փնտրում եք:

7. Պատրաստ եղեք որոշակի քաոսի, որը կարող է սկսվել ձեր կյանքում: Աշխարհում չկա ոչինչ, որից չեք կարող գլուխ հանել: Ձեզ դուր է գալիս, երբ չգիտեք, թե որն է լինելու ձեր հաջող քայլը: Միշտ ցանկանում եք ձեր դռները բաց պահել նոր հնարավորությունների համար: Դրանք ձեր կյանքում կհայտնվեն անընդհատ և ամեն անգամ՝ ոչ  մի տեղից: Պատրաստվեք, որ մոտ ապագայում ձեզ կարող է անակնկալ սպասել:

8. Ձեր բնավորության գլխավոր գիծը հետաքրքրասիրությունն է: Միշտ ձգտում եք զգալ կամ նոր բան իմանալ: Միշտ պատրաստակամությամբ եք ձեզ վրա անսպասելի ռիսկեր վերցնում: Իհարկե, երբեմն ձեզ չի խանգարի մտածել ձեր որոշումների հետևանքների մասին: Վերջնական հաշվով հենց հետաքրքրասիրությունը թույլ կտա ապրել պայծառ, ամբողջական, գունավոր էմոցիաներով լի կյանք: Հավանաբար պարբերաբար ձեզ այցելում է հետևյալ միտքը՝ չգիտեմ, թե ինչ եմ անում, չգիտեմ՝ ճի՞շտ եմ վարվում, թե՞ ոչ, բայց ես դա անում եմ, որովհետև կյանքը չափազանց կարճ է՝ չփորձելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս