Բաժիններ՝

ՀՖՖ-ն Ռոման Բերեզովսկուն ավտոմեքենա նվիրեց

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկարամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով Բելառուսի դեմ ընկերական խաղում իր հրաժեշտի հանդիպումն անցկացրեց, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից որպես նվեր ստացավ Toyota Prado Land Cruiser մակնիշի ավտոմեքենա:

Ավտոմեքենայի բանալիները Հայաստան-Բելառուս խաղի ընդմիջմանը Բերեզովսկուն հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Ռոման Բերեզովսկին հայկական ֆուտբոլի զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման համար պարգևատրվեց նաև Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Պարգևը Ռոման Բերեզովսկուն հանձնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դարպասապահին նվիրեց նաև նրա յուղաներկ նկարը:

Ռոման Բերեզովսկին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 1996թ. օգոստոսի 31-ին՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում: Հայաստանի հավաքականի կազմում Բերեզովսկին անցկացրել է 94 հանդիպում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031