Բաժիններ՝

Հայտնի է Երրորդմասցի Լյովիկի և մյուսների սպանության գործով առաջին նիստի օրը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ նախորդ տարի մարտի 4-ին տեղի ունեցած սպանությունների գործով դատական նիստի օրը հայտնի է: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 30-ին նշանակվել է այս գործով առաջին դատական նիստը: Գործը քննվելու է նույն դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Նշենք, որ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի՝ 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ):

Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել և պահել ինքնաձիգեր, որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, իսկ 2015թ. մարտի 4-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը՝ տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս