Բաժիններ՝

Միջսիրիական բանակցությունների գործընթացը երկարատև կլինի. Պեսկով

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայում բանակցությունները երկարատև կլինեն, ու կողմերը պետք է համբերություն ցուցաբերեն: Նրա խոսքով՝ Մոսկվան հետագայում ևս առավելագույնս կաջակցի այդ գործընթացին, տեղեկացնում է LifeNews-ը:

«Ոչ ոք էլ չէր ակնկալում հեշտ բանակցություններ: Բավական շատ համբերություն է պահանջվում բոլոր կողմերից, դա ակնհայտ է: Գործընթացը երկարատև կլինի: Ինքնին, ինչ-որ գաղափարների փոխանակությունը դրական է: Ռուսաստանը հետևողականորեն ցուցաբերում է առավելագույն աջակցություն միջսիրիական բանակցությունների հաջող ընթացքին, ու անկասկած, ռուսական կողմը հետագայում ևս նման դիրքորոշում կորդեգրի»,- ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարը մարտի 22-25-ը կայցելի Մոսկվա: Ինչպես նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում, Քերին հանդիպումներ կունենա ռուս պաշտոնատար անձանց հետ:

Հանդիպումների ժամանակ քննարկվելու են Սիրիայում խաղաղության ապահովման աջակցությանն ուղղված միջազգային խմբի ջանքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս