Բաժիններ՝

The Beatles-ի 1962 թվականի ձայնագրությունը վաճառվել է 111 000 դոլարով

Անգլիայի Ուորինգթոն քաղաքում մարտի 22-ին 77,5 հազար ֆունտ ստեռլինգով (111 հազար դոլարով) աճուրդով վաճառվել է The Beatles-ի 1962 թվականի ձայնագրությունն ացետատային ձայնասկավառակի վրա: Դաբփլեյթի վրա ձայնագրված է երկու երգ. Till There Was You-ն՝ նշմամբ, որ դա «Փոլ Մակարտնիի եւ The Beatles-ի ստեղծագործությունն է, եւ Hello Little Girl-ը (գրության մեջ “Hullo Little Girl” վրիպակով), որի հեղինակն, ինչպես նշված է, «Ջոն Լենոնն է եւ The Beatles-ը»:

Երաժշտական փորձագետներն այս սկավառակը կոչել են «Սուրբ Գրաալ», այսինքն՝ հավաքորդների երազանքների վերջին սահման: Այն պատրաստել է HMV (հապավում His Master’s Voice-ից) հանրաճանաչ առեւտրական ցանցը եւ The Beatles-ի ապագա պրոդյուսեր Ջորջ Մարտինին Է ներկայացվել EMI ձայնագրության ընկերության ստուդիայում՝ «լիվերպուլյան քառյակի» հետ պարտավորագրի կնքման հույսով:

Թղթի մեջ փաթաթված սկավառակն ավելի քան կես դար մնացել է Լես Մագուայրի՝ լիվերպուլյան մյուս հայտնի խմբի՝ Gerry and the Pacemakers-ի ստեղնահարի տան ձեղնահարկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս