«Անգլիական պոինտեր» ցեղատեսակի շունը հայտնաբերվել է
Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 11-ին, ժամը 17-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի 28 շենքի հետնամասից անհետացել էր «Անգլիական պոինտեր» ցեղատեսակի շուն:
Մարտի 22-ին, ժամը 12-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Սանասար Ս.-ն և հայտնել, որ մարտի 11-ին Կոմիտասի պողոտայում շրջելիս հայտնաբերել է թափառող որսորդական շուն: Տարել և խնամել է կենդանուն, իսկ հետո համացանցից տեղեկանալով, որ այն փնտրվում է՝ ներկայացրել է ոստիկանություն: