Բաժիններ՝

ԱՄՆ-ը դետեկտիվների է ուղարկում Բրյուսել՝ ահաբեկչությունները հետաքննելու նպատակով

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ու Նյու Յորքի ոստիկանությունը Բրյուսել են ուղարկում իրենց ներկայացուցիչներին՝ մասնակցելու մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների հետաքննությանը: Այս մասին տեղեկացրել է Նյու Յորքի ոստիկանության ղեկավարի տեղակալ Ջոն Միլլերը, հայտնում է korrespondent.net-ը:

«Մենք հաշվարկում ենք, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներն ու Նյու Յորքի դետեկտիվները կամ օպերատիվ խմբի աշխատակիցներն արագացված կարգով կուղարկվեն արտասահման հետաքննություն անցկացնելու նպատակով»,- հայտարարել է Միլլերը:

Նման որոշում, նրա խոսքով, կայացվել է այն բանի պատճառով, որ «տուժած քաղաքացիների թվում կան ամերիկացի քաղաքացիներ»:
Վերջին տվյալների համաձայն՝ Բրյուսելում պայթյունների հետևանքով զոհվել է 34 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս