Հալեպում հրթիռակոծման հետևանքով հայ է զոհվել
Հալեպում երեկ կեսօրից հետո հրադադարի խախտման դեպքեր են արձանագրվել:
Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջըգրում է, որ զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Նոր Գյուղի շրջանը (Սահաթ Բեժո): Զոհվել է 1955 թվականին ծնված Նվարդ Ֆուրունջյան-Ասատուրյանը, վիրավորվել են ﬕ խումբ քաղաքացիներ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: