Բաժիններ՝

NASA-ի գիտնականները հայտնագործել են տասնյակ հսկա գերգալակտիկաներ

Աստղաֆիզիկոսները SDSS (Sloan Digital Sky Survey) տեսածիրի արխիվներում, որոնք տեղեկատվություն են բովանդակում ավելի քան 800 հազար աստղակույտերի մասին, հայտնաբերել են 53 հսկա պարուրաձեւ գերգալակտիկաներ, որոնց պարամետրերը գերազանցում են նման օբյեկտների վերաբերյալ գիտությանը հայտնի բոլոր տվյալները: Հետազոտությունը հրապարակվել է The Astrophysical Journal-ում, դրա մասին հակիրճ հաղորդել է NASA-ն:

Պարույրի ձեւ ունեցող գերգալակտիկաները գտնվում են Երկրից 1,2-3,5 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա: Դրանցից յուրաքանչյուրն ավելի քան տասնապատիկ ավելի զանգվածեղ է Ծիր Կաթինից եւ երկու-չորս անգամ խոշոր է դրանից (ամենամեծ համակարգի տրամագիծը հասնում է 440 հազար լուսային տարվա, մինչդեռ Ծիր Կաթինինը՝ 100 հազար լուսային տարվա):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031