Բաժիններ՝

Օբաման ողջունել է Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման որոշումը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ մարտի 15-ից Սիրիայից մասնակի դուրս բերել ռուսական զորքերը:

Ինչպես հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, այդ մասին Օբաման հայտարարել է Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

«Նախագահ Օբաման ողջունել է բռնության մասշտաբների կրճատման անհրաժեշտությունը զինադադար հաստատելուց ի վեր, սակայն ընդգծել է, որ սիրիական ռեժիմի շարունակվող հարձակողական գործողությունները ռիսկի են դիմում խափանել ռազմական գործողությունների դադարեցման համաձայնությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող քաղաքական գործընթացը»,- հայտարարել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:

Օբաման դարձյալ կոչ է արել վերջ տալ Սիրիայում բռնություններին:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում գտնվող ռուսական հիմնական ուժերը դուրս են բերվելու երկրից, քանի որ ՌԴ պաշտպանության առաջ դրված խնդիրները հիմնականում կատարվել են:

Ընդ որում՝ Սիրիայում ռուս զինվորականների կետերը՝ Տարտուսում՝ ծովային ու «Խմեյմիմ» օդանավակայանում՝ ավիացիոն, ըստ Պուտինի, «կգործեն նախկինի պես»:

Մինչ Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման որոշումը կայացնելը Պուտինը այդ հարցը քննարկել էր ԱՄՆ նախագահ Օբամայի հետ:

Փորձագետների կարծիքով՝ որոշումը նախապես համաձայնեցվել է Դամասկոսի ու Վաշինգտոնի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս