Լյարդը մաքրող ըմպելիք
Լյարդը կարևոր դեր է խաղում օրգանիզմից վնասակար նյութերը դուրս բերելու գործում: Սակայն լյարդը նաև շատ խոցելի է և կարող է հեշտորեն վնասվել: healthyfoodhouse կայքը ներկայացնում է մի ըմպելիք, որը կպաշտպանի և կվերականգնի ձեր լյարդի առողջությունը:
Բաղադրություն
- 500 մլ ջուր
- 6 թարմ կիտրոն
- Կոճապղպեղի արմատ
- 6 պճեղ սխտոր
- Անանուխի 4 տերև
- 3 ճ/գ կտավատի յուղ
- 3 գրեյպֆրուտ
- Մի փոքր քեմոնի (չաման) փոշի
Քամեք կիտրոններն ու գրեյպֆրուտը: Ապա աղացեք կոճապղպեղն ու սխտորը, լցրեք բլենդերի մեջ, ջուր ավելացրեք: Խառնուրդը քամեք՝ հեռացնելով մեծ կտորները: Ավելացրեք 500 մլ ջուր, կոճապղպեղի և սխտորի հյութը, կիտրոնի ու գրեյպֆրուտի հյութը, անանուխի տերևները, քեմոնի փոշին և կտավատի յուղը:
Լյարդը մաքրելու երկու տարբերակ կա: Նախ՝ պետք է թարմ բանջարեղեններ և մրգեր ուտել առաջին և հինգերորդ օրը, իսկ երկրորդ, երրորդ և չորրորդ օրերին խմել այս հյութը՝ պատրաստելուց անմիջապես հետո: Կամ կարող եք հինգ օր խմել այս հյութը՝ ամբողջ ընթացքում մեծ քանակությամբ ջուր խմելով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը