Բաժիններ՝

Eagles խումբը դադարեցնում է իր հետագա գործունեությունը

Eagles ամերիկյան ռոք-խումբը դադարեցնում է իր հետագա գործունեությունը: Այդ մասին հայտարարել է խմբի հիմնադիրներից մեկը՝ թմբկահար Դոն Հենլին:

«Չեմ կարծում, թե դուք կրկին մեզ բեմում կտեսնեք»,- BBC ռադիոկայանին ասել է նա: Այդ որոշումն առաջին հերթին պայմանավորված է կյանքի 68-րդ տարում Eagles-ի վոկալիստ, կիթառահար եւ համահիմնադիր Գլեն Ֆրայի վախճանով: Արտիստը մահացել է հունվարի 18-ին:

Դրանից հետո խումբը՝ երաժիշտ Ջեքսոն Բրաունի մասնակցությամբ, ելույթ Էէ ունեցել «Գրեմմի» երաժշտական մրցանակի հանձնման արարողությանը, որտեղ Ֆրայի հիշատակին կատարել է 1972 թվականի իր հիթը՝ Take it Easy-ը:

Ֆրայը եւ Հենլին Eagles-ը հիմնել են 1971 թվականին: Նրանք մեկը մյուսի հետեւից հիթեր են ստեղծել, ներառյալ ամենահայտնիները՝ One of These Nights-ը, Best of My Love-ը, Life in the Fast Lane-ը, Take it Easy-ն, Tequila Sunrise-ը եւ, բնականաբար, Hotel California-ն: Their Greatest Hits ժողովածուն (1971-1975) ԱՄՆ-ում վաճառվել է 29 մլն օրինակով եւ այդ ցուցանիշով զիջում է միայն Մայքլ Ջեքսոնի Thriller ալբոմին (1958-2009 թթ.):

Eagles-ը հանդես է եկել 1971-ից մինչեւ 1980 թվականը: 1994 թվականին նրանք վերամիավորվել են հատուկ MTV-ում ձայնագրվելու համար, ինչից հետո նոր շրջագայություն են կազմակերպել, որը տեւել է 1994-ից մինչեւ 1996 թվականը: Այդ ժամանակաընթացքում նրանք 160 համերգ են տվել: 1998 թվականին Eagles-ը ընդունվել է ռոք-ն-ռոլի Փառքի սրահ: Կոլեկտիվի ստեղծագործությունների վաճառքների ծավալն աշխարհում գերազանցում է 100 մլն օրինակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս