Բաժիններ՝

«Հանքարդյունաբերական ոլորտում ներկայիս իրավիճակը չի բավարարում պետության և հասարակության կողմից ներկայացվող պահանջներին». Լևոն Յոլյան

Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Հայաստանում Կանադայի դեսպանատան հետ համատեղ Երևանում կազմակերպել է հայ-կանադական գործարար համաժողով, որը նվիրված է երկու երկրների գործակցության հետագա հնարավորությունների բացահայտմանը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը իր բացման խոսքում ասաց, որ հանքարդյունաբերական ոլորտում ներկայիս իրավիճակը չի բավարարում պետության և հասարակության կողմից ներկայացվող պահանջներին:

«Մասնավորապես, ծախսերի և եկամուտների վերաբերյալ հանքարդյունաբերական ընկերությունների և պետական հաշվետվության մակարդակը բարելավման կարիք ունի»,- կարծում է նախարարը:

Նրա խոսքով՝ այդ նպատակով համաշխարհային բանկի փորձագետների հետ իրականացնում են աշխատանքներ՝ արդյունահանող արդյունաբերության բանակցության նախաձեռնությանը Հայաստանի անդամակցելու համար: Նա նշեց նաև, որ Կառավարության դիրքորոշումն այս հարցում շատ հաստատուն է և հնարավոր ամեն ջանք գործադրելու է հնարավորինս շուտ այդ նպատակին հասնելու համար. «Կարևոր է համաժողովի անցկացումը և հույս ունեմ, որ այն կդառնա շահագրգիռ և օգտակար հարթակ քննարկումների համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս