Մարմնամարզության հավաքականը մեկնում է Դոհա
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/660_640x420.jpg)
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնում է Դոհա ուսումնամարզական հավաքի:
Ուսումնամարզական հավաքին մասնակցում են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Հարություն Մերդինյանը: 10 օրյա հավաքի ավարտից հետո հավաքականը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը:
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա մարտի 29-ին: