Դիմակ՝ սև կետերի դեմ պայքարելու համար
Դեմքի վրա ի հայտ եկած սև կետերը տհաճ և տարածված խնդիր են շատերի համար: Սև կետերն առաջանում են՝ անկախ տարիքից և մաշկի տեսակից: Այս ամենի մեղավորն օդի աղտոտվածությունը, սխալ ընտրված խնամքի միջոցներն ու մաշկի՝ կեղտը կուտակելու սովորությունն են:
Misstits կայքը ներկայացնում է մատչելի մի միջոց, որը կմաքրի մաշկը, նուրբ փիլինգ կանի և ծակոտիներից կմաքրի ավելորդ կեղտը: Եթե չոր մաշկ ունեք, ապա անպայման պրոցեդուրայից հետո խոնավեցնող քսուք քսեք:
Դիմակ՝ սև կետերի դեմ
Ձեզ անհրաժեշտ է
- 2 ճ/գ ատամի մածուկ
- 1 ճ/գ աղ
- Սառույցի 3 կտոր
Խառնեք ատամի մածուկն ու աղը: Ստացված դիմակը քսեք մաշկին և նուրբ շարժումներով մերսեք դեմքը՝ ուշադրություն դարձնելով խնդրահարույց հատվածներին: Աղը կօգնի հեռացնել մաշկի մեռած բջիջները, իսկ ատամի մածուկը խորապես կմաքրի ծակոտիներն ու սև կետերը:
Դիմակից հետո դեմքը մաքրեք անձեռոցիկով և սառույցի կտորներով մերսեք դեմքի մաշկը: Սառույցը կնեղացնի ծակոտիներն ու մաշկը կթարմացնի:
Նման տնական պրոցեդուրան կարող եք կատարել շաբաթը մեկ անգամ և անմիջապես կզգաք տարբերությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը