Արծվիկ Մինասյանին կփոխարինի Աղվան Վարդանյանը
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/Axvan-Vardanyan.jpg)
Այսօր Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նիստում ընտրվեց հանձնաժողովի նախագահի նոր տեղակալ: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը դրվատեց իր նախկին տեղակալ, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի աշխատանքը, որն այժմ զբաղեցնում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, ու նրա փոխարեն առաջադրեց ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանի թեկնածությունը:
Հանձնաժողովի անդամները միաձայն հաստատեց Ա.Վարդանյանի թեկնածությունը: