«Ռ-Էվոլյուցիա» հաղորդման հյուրը Հրայր Թովմասյանն է
Անցած շաբաթ հրապարակվեց «Ընտրական օրենսգրքի» նոր նախագիծը: Հրապարակվեց ոչ թե Հայաստանի կառավարության, Ազգային ժողովի կամ որևէ այլ գերատեսչության, այլ Վենետիկի հանձնաժողովի կողմից: Միայն դրանից հետո և կառավարության օրակարգում ընդգրկվելուց ժամեր առաջ այն հրապարակվեց նաև պաշտոնապես: Կառավարությունն ընդունեց և ուղարկեց Ազգային ժողով, որը մինչև հունիսի 1-ը պետք է ընդունի նոր՝ խորհրդարանական կառավարման կարգ ամրագրող Ընտրական օրենսգիրքը: Ինչո՞ւ Ընտրական օրենսգրքի նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկվեց՝ առանց Հայաստանի քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության հետ քննարկելու, որքանո՞վ են դրանում հաշվի առնվել տարիներ շարունակ հնչեցված մտահոգություններն ու առաջարկները: Այս մասին է մեր զրույցն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, Ընտրական օրենսգրքի համահեղինակներից Հրայր Թովմասյանի հետ: