Բաժիններ՝

Անիտա Ցոյը բացահայտել է ևս մեկ գաղտնիք իր դիետայից

Երգչուհին երկրպագուների հետ կիսվել է օրիգինալ ապուրի բաղադրատոմսով:

Հավով ապուրի բաղադրիչները.

1. Խոշոր հավ – 1.6 կգ,
2. Գազար – 4 հատ
3. Նեխուր – 1 հատ
4. Հազարի դեղին տերևներ
5. Մանր կարտոֆիլ – 12 հատ
6. Թարմ ուրց . մի քանի ճյուղ
7. Ոլոռ – 2 խոշոր բուռ
8. Սոխ – 1 հատ
9. մաղադանոս – 1 կապ

Պատրաստման եղանակը.

«Լվացեք հավը սառը ջրով, չորացրեք անձեռոցիկով: Խորը կաթսայի մեջ դրեք հավը, գազարը, կարտոֆիլը, նեխուրը, ուրցը և ավելացրեք 3 լիտր ջուր, որպեսզի հավն ամբողջությամբ ծածկվի: Եփեք միջին կրակի վրա մոտ 30 րոպե` մինչև հավը պատրաստ լինի: Հանեք հավը ջրից և սառեցրեք արգանակը: Բանջարեղենը մի թափեք, դրանք դեռ պետք են գալու: Արգանակը դրեք կրակի վրա ևս 15 րոպե` մինչև այնտեղ չմնա 2 լիտր ջուր,- պատմում է Ցոյը:

Եփված հավը փոքր մասերի բաժանեք: Երբ արգանակը պակասի, եփված բանջարեղենը նորից լցրեք կաթսայի մեջ և ավելացրեք ոլոռը, սոխը և հավը: Եփեք 5 րոպե, այնուհետև հեռացրեք ուրցի ճյուղերը: Մատուցեք տաք ափեսի մեջ և ապուրի վրա շաղ տվեք կտրատված մաղադանոս»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս