Բաժիններ՝

Խաղը հաղթելու շանսեր ունեինք. Պեպ Գվարդիոլա

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ անցկացրած խաղի մասին (0:0):

«Առաջին 20 րոպեների ընթացքում մեզ համար դժվար էր խաղալ նրանց պրեսինգի դեմ: Երկրորդ խաղակեսը լավն էր և ես կարծում եմ, որ մենք խաղը հաղթելու շանսեր ունեինք: Մենք յուրաքանչյուր խաղ անցկացնում ենք ինչպես եզրափակիչ:

Երբ ես խոսում էի Կիմիխի հետ, ես նրան միայն լավ բաներ էի ասում: Նա Չեմպիոնների լիգայում խաղաց ուժեղ հարձակվողների դեմ, իսկ այսօր էլ` Օբամեյանգի դեմ: Մի ասացեք ինձ, որ նա կենտրոնական պաշտպան չէ:

Ես սիրում եմ այդ տղային: Նա ամեն ինչ ունի: Նա ցանկանում է սովորել, նա կիրք ունի: Նա կարող է անել այն, ինչ ցանկանում է»,- ասել է Գվարդիոլան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս