Ինչպես պաշտպանել facebook-յան էջը կոտրելուց
Lifehacker.ru կայքը գրում է, որ Facebook ընկերությունը վերջերս ներկայացրել է նոր գործիք, որի օգնությամբ կարող եք հասկանալ՝ ինչպես պաշտպանել facebook-յան էջը կոտրելուց: Այն նախատեսված է անվտանգության գործող կարգավորումների արագ ստուգման և խնդիրների լուծման համար: Նոր մեխանիզմը կարող եք գտնել այս հղումով:
Անվտանգության ստուգման նոր մեխանիզմը 3 քայլերի միջոցով կօգնի ձեզ ապահովել անվտանգությունը: Առաջին հերթին՝ առաջարկվում է փակել մուտքն այն ծրագրերից, որտեղ վաղուց մուտք չեք գործել: Համակարգն ավտոմատ կերպով գտնում է այդ ծրագրերը և հնարավորություն տալիս դուրս գալ:
Հաջորդ քայլը հնարավորություն է տալիս ակտիվացնել ծանուցումներն այն մասին, որ ինչ-որ մեկը փորձում է մտնել ձեր էջ: Ծանուցումներ կարող եք ստանալ Facebook-ում, ինչպես նաև՝ էլեկտրոնային փոստի հասցեին:
Երրորդ քայլը հնարավորություն է տալիս գործող գաղտնաբառը փոխարինել առավել ապահով գաղտնաբառով:
Գործողությունները կատարելու արդյունքում կունենաք առավել ապահով էջ, որն ավելի դժվար կլինի կոտրել: