Դեմքի թերությունները ծածկող հրաշք դիմակ
Մեր դեմքի վրա տեսանելի փոփոխություններն ի հայտ են գալիս, երբ տարիքային գործընթացներ են սկսվում: Այս ընթացքում դեմքի մաշկը կորցնում է իր էլաստիկությունն ու թուլանում է: Ի հայտ են գալիս կնճիռներ և շատ այլ խնդիրներ, որոնք անհանգստացնում են կանանց:
Homehealthyrecipes կայքը ներկայացնում է տնական դիմակ, որը կարճ ժամանակահատվածում օգնում է վերացնել տարիքային բծերը: Այն խոնավեցնում է մաշկն ու նվազեցնում կնճիռների տեսանելիությունը, դանդաղեցնում է տարիքային գործընթացները:
Բաղադրություն
- 1 ճ/գ ձիթապտղի կամ նշի յուղ
- 1 ձվի դեղնուց
- 1 թ/գ մեղր
- 2 թ/գ վազելին
Վազելինը մոտ 20 վայրկյան տաքացրեք միկրոալիքային վառարանում: Ավելացրեք մեղրը, ձվի դեղնուցն ու ձիթապտղի յուղը, լավ խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանաք: Ապա քսուքը լցրեք հատուկ տարայի մեջ և մերսեք դեմքը:
Թողեք քսուքը մնա դեմքին կես ժամ, ապա մաքրեք ջրի մեջ թրջած բամբակի կտորով: Քսուքը պետք է օգտագործել կանոնավոր կերպով:
Քսուքից կպահանջվի մոտ մեկ ժամ, որ ներծծվի, այնպես որ, համոզվեք, որ այն քսել եք քնելուց առնվազն 2 ժամ առաջ: Քսուքի մնացած մասը պահեք փակ տարայի մեջ՝ սառնարանում: Օրական 2 անգամ քսեք քսուքը, քանի որ այն չունի կողմնակի ազդեցություն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը