3 հարց, որ աշխատանքի ընդունելիս տալիս է Amazon-ի գործադիր տնօրենը
Amazon-ը փոխեց շոփինգի մասին մեր բոլոր պատկերացումները: Այն իր գործունեությունը սկսեց փոքրիկ ընկերությունից, որն ուներ զարգացման լավ հեռանկարներ:
Ինչպե՞ս Amazon-ը դարձավ հսկայական առցանց խանութ:
Ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը գործին շատ լուրջ է վերաբերվել: 1998 թվականին նա բաժնետերերին գրել է. «Այնպիսի դինամիկ միջավայրում, ինչպիսին համացանցն է, մենք չենք կարող գոյատևել՝ առանց էքստրաօրդինար մարդկանց: Մենք սահմանել ենք կադրեր ընտրելու շատ բարձր նշաձող և չենք կարող թուլացնել մեր դիրքերը»:
Այդ օրվանից Amazon-ում ընտրում են կադրերին 3 կարևոր հատկանիշներով: Նրանք փնտրում են հետևյալ հարցերի պատասխանները:
1. Արդյո՞ք այդ մարդը կհիացնի ինձ:
Բեզոսն ուզում է, որ գործատուները հիանան այն մարդկանցով, ում աշխատանքի են ընդունում: Նա կարծում է, որ աշխատանքի ընդունվողը պետք է օրինակ ծառայի մյուսների համար, որպեսզի նրանից ինչ-որ բան սովորեն:
2. Կարո՞ղ է այդ մարդն ընդունել խմբի արդյունավետության միջին մակարդակը:
Նոր աշխատողները, ըստ Բեզոսի, պետք է զարգացնեն ընկերությունը: Նշաձողը պարբերաբար բարձրանում է: Բեզոսը խնդրում է մարդկանց՝ պատկերացնել ընկերությունը 5 տարի անց հեռանկարում: Ըստ նրա՝ յուրաքանչյուր աշխատող պետք է հետադարձ հայացք նետի ու ասի՝ մեր ընկերության ստանդարտները շատ բարձր են, ինչ լավ է, որ ես ժամանակին եկա այստեղ:
3. Ինչպե՞ս նա կարող է դառնալ մեգաաստղ:
Բեզոսն աշխատակիցների մեջ փնտրում է խելացիություն, կարողություններ և հետաքրքրություններ, որոնք կարող են ներդրվել ընկերության մշակույթի մեջ:
Բեզոսն ընդունում է աշխատանքի մեկին, ով չեմպիոն է օրիգամիների նախագծման ոլորտում:
Արդեն 15 տարի է, Բեզոսն ընդունել է աշխատակիցներ գտնելու այս չափանիշերը: Հաշվի առնելով Amazon-ի հաջողությունները, այս չափանիշերին պետք է ուշադրություն դարձնել: Այնպես որ, եթե դուք հետաքրքրված եք ձեր ընկերության զարգացմամբ, ձեր ձեռքը վերցրեք աշխատակազմի մշակույթի ղեկավարումը: Կադրեր ընդունելու ձեր չափանիշները պետք է մնան շատ բարձր, անկախ այն բանից, թե որքան են դրանք դուր գալիս կադրեր ընդունող մենեջերներին: Դուք կարող եք ամբողջությամբ չհասկանալ Amazon ընկերության փիլիսոփայությունը, բայց Բեզոսի ընդունած չափանիշերն արժանի են ուշադրության:
Սիրարփի Աղաբաբյան