Բաժիններ՝

Դոնբասում ընտրությունները հարկավոր է անցկացնել մինչև հունիսի վերջ. «Նորմանդյան քառյակ»

Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարները հույս ունեն, որ մինչև հունիսի վերջ Ուկրաինայի արևելքում կանցկացվեն տեղական ընտրություններ, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոն:

«Մենք ընդգծել ենք ընտրությունների մասին օրենքի ընդունումը՝ կապված այն բանի հետ, որ տեղի ընրությունները կարող են անցկացվել մինչև տարվա կեսը»,- ասել է Էյրոն Փարիզում «Նորմանդյան քառյակի» բանակցություններից հետո: Այս մասին հայտնում է BBC-ն:

4 երկրների ներկայացուցիչները կոչ են արել նաև ազատել բոլոր պատանդներին մինչև ապրիլի 30-ը: Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը, սակայն, բանակցություններից հետո հայտարարել է, թե առաջընթաց չի գրանցվել բանակցություններում:

Նա հավելել է, որ հարկավոր է հասնել իրական առաջընթացի՝ կապված այն բանի հետ, ինչ վերաբերում է երկրի արևելքում կրակի դադարեցմանը, մինչ Ուկրաինան կկարողանա ընդունել նոր օրենքներ, որոնք թույլ կտան տեղական ընտրություններ անցկացնել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում, որոնք ներկայում Կիևի հսկողության տակ չեն գտնվում:

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դեռևս հանդիպումից առաջ էր հայտարարել, թե Ֆրանսիան ու Գերմանիան Ռուսաստանից ու Ուկրաինայից ակնկալում են «իրական առաջընթաց» Դոնբասի կոնֆլիկտի կարգավորման հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս