Ալիևն ընդունել է անակնկալ այցով Բաքու ժամանած Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ, Ռուսաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինին: Այս մասին Ռոգոզինը գրել է Facebook-ի իր էջում:
Դմիտրի Ռոգոզինը լուսանկար է հրապարակել Ադրբեջանի նախագահի հետ ու կատարել է հետևայալ գրառումը. «Բարեկամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ արդյունավետ բանակցություններից հետո»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Կոմերսանտը» ծավալուն հոդված էր հրապարակել Ռոգոզինի՝ Բաքու կատարած այցի վերաբերյալ: Բանակցությունների հիմնական թեման, ըստ պարբերականի, երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության հարցերն են լինելու:
Նշվել էր, որ էներգառեսուրսների գնանկման հետևանքով Բաքուն ի վիճակի չէ վճարել ավելի վաղ կնքված զենքի վերաբերյալ պայմանագրերի դիմաց: Ռուսական զենքի արտահմանմանը մոտ կանգնած աղբյուրները հայտնէլ էին, որ երեկ ուշ երեկոյան Ադրբեջան են գնացել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, «Ռոսոբորոնէքսպորտի» ղեկավարության, Ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ներկայացուցիչները: Հաղորդվում էր, որ այդ այցը կրում է «հատուկ բնույթ» ու ավելի վաղ պլանավորված չի եղել:



