Ոստիկանությունը ահազանգ չի ստացել հայաստանյան բանկի վրա հաքերային հարձակման վերաբերյալ

Հայաստանյան բանկերից մեկում հաճախորդների հաշիվներից հաքերային միջամտության հետևանքով դուրս են բերվել զգալի գումարներ. ոստիկանությունն ահազանգ չի ստացել Aravot.am-ը քիչ առաջ գրել էր, որ նախորդ գիշեր արտերկրի բանկերից մեկի հյաստանյան մասնաճյուղու մի քանի հարյուր հաճախորդների հաշիվներից հաքերային միջամտության հետևանքով դուրս են բերվել զգալի գումարներ: Թողնված հաքերային հետքը Ինդոնեզիայից է:

ՀՀ ոստիկանությունից 168.am-ի հետ զրույցում ասացին, որ նման ահազանգ չի ստացվել: Սակայն ՎՏԲ-Հայաստան բանկը արդեն հաստատել է, որ Հայաստանից դուրս գտնվող շուրջ 200 քարտերից փորձել է արվել խարդախություն կատարել։

Դա հայտնաբերվել է վաղ առավոտյան: Բանկը ձեռնարկել է համապատասխան քայլեր, և հետագա փորձերը կանխվել են։

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031