ՀՀ-ն ապրիլից ազգային նոր ավիափոխադրող կունենա. $49-ով հնարավոր կլինի Եվրոպա մեկնել. Panarmenian.net

Հայաստանի ավիաշուկայում ապրիլից կհայտնվի նոր ազգային փոխադրող` Armenia ավիաընկերությունը, որն ուղևորներին էժան գներով ավիատոմսեր կառաջարկի: Այս մասին տեղեկացնում է Panarmenian.net-ը:

Armenia ավիաընկերությունը 49 դոլարով չվերթեր կիրականացնի Երևանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ, մասամբ` Ասիայի երկրներ։ Այդ մասին հայտնել է ավիաընկերության բաժնետերերից մեկը` Թամազ Գաիաշվիլին։

Նրա խոսքով` այսուհետև Հայաստանից կարելի է մեկնել տարբեր ուղղություններով մատչելի և խելամիտ գներով։ «Նման գնով կարող են թռչել նրանք, ովքեր նախօրոք` մեկ կամ երկու ամիս առաջ, տոմսեր կպատվիրեն»,- նշել է Գաիաշվիլին և ավելացրել, որ հայկական ազգային ավիափոխադրողի առաջին թռիչքը կիրականացվի ապրիլի երկրորդ կեսին, հաղորդում է Sputnik Արմենիայան։

Մեկնաբանելով լուրերն այն մասին, որ նոր ավիաընկերության բաժնետերերից մեկը կդառնա Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Գաիաշվիլին նշել է, որ դա սուտ է և սադրանք։ Նա հավելել է, որ ոչ ոք, հատկապես Հայաստանի ղեկավարությունը, կապված չէ ընկերության հետ։ Գաիաշվիլին նշել է, որ հայկական իշխանությունները, հակառակը, շահագրգռված են, որ ոտքի կանգնեցնեն հայկական ավիացիան։

Կարդացեք նաև

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031